Կառավարության որոշումներ

12 Հոկտեմբերի 2006, 1495 - Ն

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-35-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍ- ՎԱԾ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ`

ա) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են այն դեպքերում, երբ տեխնոգեն վթարների հետևանքով կամ այլ պատճառներով անհնար է դարձել հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի շահագործումը և հնարավոր չի եղել այն վերականգնել մեկ շաբաթվա ընթացքում.

բ) էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի վերականգնումից հետո վերսկսվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդը.

գ) հարկադիր էլեկտրոնային աճուրդներից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդներին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023