Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2006, 1491 - Ն

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված կարգով` հետևյալ չափերով`

օդերևութաբանական կայանի, այդ թվում` դիտահրապարակի համար` 0.5-1.0 հեկտար,

ջրաչափական դիտակետի համար` 0.10-0.15 հեկտար (առանց ջրային տարածքի),

բնակավայրերում օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանի համար`

30-50 քառ. մետր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր