20 Մայիսի 2004, 710 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, հայ անվանի պարուհի Թերեզա Գրիգորյանի և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան Իշխան Ղարիբյանի հուղարկավորությունների հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել համապատասխանաբար՝ 315.36 և 482.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: