Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2006, 1489 - Ն

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ճառագայթային անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության նորմերի և կանոնների մասին» N 389 որոշմամբ սահմանված՝ ցանկի «1-ին մակարդակ: Անվտանգության նպատակները և սկզբունքները» բաժնի 3-րդ և «2.7 Վթարային պատրաստությունը» բաժնի 1-ին կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից: