Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 706 - Ն

ՇԵՆՔ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի կազմից հետ վերցնել 306432 դրամ հաշվեկշռային արժեքով Երևանի Հ. Ներսիսյան փողոցի N 25 հասցեում գտնվող` 360 քառ. մետր մակերեսով կիսաքանդ շենքը և թույլատրել «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն այն օտարել ակադեմիկոս Ա. Մկրտչյանին՝ որպես բնակելի տուն վերակառուցելու նպատակով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքի և շենքի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 2500 քառ. մետր մակերես ունեցող հողամասի նկատմամբ դադարեցնել «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրավունքները և թույլատրել Երևանի քաղաքապետին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, դրա կադաստրային արժեքով օտարել ակադեմիկոս Ա. Մկրտչյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: