19 Հոկտեմբերի 2006, 1472 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 845 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղում քարաթափումների ազդեցության գոտում գտնվող բնակելի տների տարահանման ենթակա բնակիչների բնակարանային խնդիրների լուծման մասին» N 845-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 2-րդ տողում «Աբովյան Վոլոդյա Սերոբի» բառերը փոխարինել «Աբելյան Վոլոդյա Սերոբի» բառերով, իսկ 12-րդ տողում «Խաչատրյան Դենիկ Անդրեասի» բառերը` «Խաչատրյան Դերենիկ Անդրեասի» բառերով: