Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2006, 1466 - Ն

ԻՆՈՎԱՑԻՈՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն ոլորտի զարգացման հետևյալ գերակայությունները`

ա) ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը,

բ) էներգիայի այլընտրանքային աղբյուրները,

գ) բարձր տեխնոլոգիական մշակումները,

դ) էկոլոգիապես նախընտրելի տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ իրականացնել ինովացիոն ոլորտի գերակա ուղղությունների զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումներ: