Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2006, 1458 - Ն

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներմուծվող` կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերին ներկայացվող պահանջների կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ`

ա) սույն որոշման հավելվածի V բաժնի 15-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից մեկ տարի հետո,

բ) սույն որոշման հավելվածի VI բաժնի 133-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից հինգ տարի հետո: