Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2006, 1424 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումների մասին» N 896-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման նախաբանը «օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների,» բառերից հետո լրացնել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի և» բառերով.

բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սահմանված կարգով «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միացնելով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը».

գ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «2006 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2007 թվականի մարտի 1-ը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023