Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 702 - Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 12-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 2300 դատական փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերում` դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան:

2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքը` 2004 թվականի համար 295 դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ փորձաքննության կատարումից հետո դատավարական և քննչական գործողություններին փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: