18 Օգոստոսի 2006, 1164 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական և հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 6-րդ կետի «ա» ենթակետում «կամ մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաշվարկված վճարները վճարելու և վարձակալական պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ կետով.
«23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաշվարկված` սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարները չվճարելու և վարձակալական պայմանագիր չկնքելու կամ վարձակալական պայմանագրից ծագող իրավունքները չգրանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում տարածքից վտարելու պահանջի վերաբերյալ հայցով դիմում է դատարան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: