18 Օգոստոսի 2006, 1162 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱ- ԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգի ու հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարի վերադարձման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգի 5-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու ֆինանսական (հարկային) մարմնի կողմից ստորագրված և կնքված տեղեկանքը, որում պարունակվում են սերտիֆիկատ-դիմումի V բաժնով պահանջվող բոլոր տեղեկություններն ու վավերապայմանները: Սույն տեղեկանքը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով:»: