Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2006, 1155 - Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Օտարերկրյա պետությունների փոստային կապի ադմինիստրացիայի ևմիջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս Հայաստանի Հանրապետության փոստային կապի ադմինիստրացիան`

ա) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությունում, ինչպես նաևայլ միջազգային ևտարածաշրջանային փոստային կապի բնագավառին առնչվող կազմակերպություններում.

բ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով, ինչպես նաևՀամաշխարհային փոստային միության կոնվենցիայով սահմանված փոստային կապի բնագավառին առնչվող հանձնառությունները.

գ) մասնակցում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաևՀայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին ևիր իրավասության սահմաններում իրականացնում է միջազգային համագործակցության այլ ձ—եր.

դ) ներկայացնում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը Համաշխարհային փոստային միությունում, ինչպես նաևայլ միջազգային ևտարածաշրջանային փոստային կապի բնագավառին առնչվող կազմակերպություններում.

ե) իր իրավասության շրջանակներում համագործակցում է միջազգային կազմակերպությունների ևօտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ.

զ) կազմակերպում է օտարերկրյա պետությունների փոստային կապի ադմինիստրացիաների հետ միջազգային փոստափոխանակման համար հաշվարկների իրականացումը` Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան.

է) կարգավորում է փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող միջազգային գործունեությունը Համաշխարհային փոստային միությունում, ինչպես նաևայլ միջազգային ևտարածաշրջանային փոստային կապի բնագավառին առնչվող կազմակերպություններում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: