Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2006, 1123 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 30-րդ, «Պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6-րդ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածներին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին»

N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի`

ա) «բ» ենթակետից հանել «և պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների գումար» բառերը,

բ) «զ» ենթակետում «գործակալների» բառից հետո լրացնել «(առևտրային կազմակերպությունների)» բառերը:

գ) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) հաշվետու տարվա արդյունքներով 1.0 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները (N 10 ձև):»:

2) N 1 հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած առաջին 300 խոշոր ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով (N 12 ձև), իսկ 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած առաջին 1000 խոշոր ապահովադիրների ցանկը` նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում.»:

3) N 2 հավելվածի`

ա) N 7 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ց Ա Ն Կ

200... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-

ԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՐԵՔ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԵԿԱՄՏԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)».

բ) N 10 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ց Ա Ն Կ

200... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ».

գ) N 12 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ց Ա Ն Կ

3 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ

ՎՃԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։