10 Օգոստոսի 2006, 1122 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱ- ԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշման N 3 հավելվածի 17-րդ կետի 4-րդ սյունակը լրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերով, իսկ 5-րդ սյունակում «2006 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով: