14 Հունվարի 2004, 47 - Ա
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻՋԵՐՄՈ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Գյումրիջերմո» մասնաճյուղի` 50763276 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Մայիսյանի կաթսայատան գույքը և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասի չափը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց հանձնել Գյումրու քաղաքային համայնքին.
բ) երկօրյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր