Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2006, 1118 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ1» ենթակետով.

«ժ1) ներմուծողների մոտ առկա «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».

բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բոանդակությամբ նոր` «ժա5» ենթակետով`

«ժա5) 2006 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2004» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».

գ) որոշման 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով. «դ) մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել «2004» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը»: