Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 693 - Ն

«ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ «ԱՐԱԳԱԾ» ԱԿՈՒՄԲ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Լեռնագնացների «Արագած» ակումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերության:

«Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Լեռնագնացների «Արագած» ակումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան:

2. Սահմանել «Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 990.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 990 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. «Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Լեռնագնացների «Արագած» ակումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման աշխատանքների իրականացումը: