3 Օգոստոսի 2006, 1099 - Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «ե» ենթակետին համապատասխան` Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարության համար «ՍԱՆԳ ՌԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Իրանի Իսլամական Հանրապետության Հադիշահր և Ջուլֆա քաղաքներում գրանցված տրանսպորտային միջոցները` Հայաստանի Հանրապետություն մինչև 30 հազ. տոննա ասֆալտբետոնե խառնուրդ ներկրելու համար 2006 թվականի օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ազատվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։