Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 691 - Ա

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՇԵՆՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի փետրվարի 19-ի ՆԿ-43-Ա կարգադրության «ա» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևանի Պուշկինի 56ա հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ ամրացնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենք ամրացնելու մասին» N 590-Ա որոշումը: