Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2006, 1080 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը և որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. Թույլատրել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) համերգային գործունեություն,

բ) թատերական գործունեություն,

գ) կերպարվեստանոցների, ձևավորող կազմակերպությունների գործունեություն,

դ) թատերական և համերգային դահլիճների գործունեություն,

ե) զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն,

զ) ցուցահանդեսների կազմակերպում,

է) հրատարակչական գործ».

գ) որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 101-րդ կետով.

«101. Կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) համերգային գործունեություն,

բ) թատերական գործունեություն,

գ) կերպարվեստանոցների, ձևավորող կազմակերպությունների գործունեություն,

դ) թատերական և համերգային դահլիճների գործունեություն,

ե) զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն,

զ) ցուցահանդեսների կազմակերպում,

է) հրատարակչական գործ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: