Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2006, 1075 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի կենդանիների ցանկը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի բույսերի ցանկը հաստատելու մասին» N 98-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկված տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023