13 Մայիսի 2004, 690 - Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական հետևյալ պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները`
ամոնիտ (6 ժվ)` 500000 (հինգ հարյուր հազար) կգ,
տրոտիլ (տրինիտրոտոլուոլ)` 100000 (մեկ հարյուր հազար) կգ,
դետոնացիոն քուղ` 300000 (երեք հարյուր հազար) գծ.մ,
կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՇՊ)` 1000000 (մեկ միլիոն) գծ.մ,
կրակային ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս)` 200000 (երկու հարյուր հազար) հատ,
էլեկտրական ճայթիչ-պայթիչ` 600000 (վեց հարյուր հազար) հատ,
էլեկտրավառիչ փամփուշտ` 5000 (հինգ հազար) հատ,
վառիչ փամփուշտ՝ թղթյա` 5000 (հինգ հազար) հատ,
էլեկտրավառիչ` 5000 (հինգ հազար) հատ։
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին: