Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2006, 1073 - Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի օգոստոսի 6-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղական համայնքի ղեկավարի, 2006 թվականի օգոստոսի 13-ին կայանալիք` Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կնտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 390905 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Դավթաշենի և Արմավիրի մարզի Նալբանդյանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: