13 Մայիսի 2004, 689 - Ն
«ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը և դրանց իրավունքները (այդ թվում՝ Երևանի Զաքիյան 10 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 216.9 քառ. մետր և 4-րդ հարկի 364 քառ. մետր տարածքների նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը) ու պարտականություններն անցնում են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:
3. Սահմանել, որ`
ա) «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան է`
Հայաստանի Հանրապետության պետական գույքի գույքագրման աշխատանքների իրականացումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այդ թվում` մասնավորեցվող, օտարվող) արժեքի որոշումը (գնահատում և վերագնահատում),
հրապարակային սակարկություններով մասնավորեցման, ինչպես նաև լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների` համապատասխանաբար աճուրդային, մրցութային և լուծարման հանձնաժողովների հանձնարարությունների կատարումը (հանձնակատարի աշխատանքների իրականացումը),
մասնավորեցվող ընկերություններին տնտեսագիտական բնույթի խորհրդատվությունը,
ընկերությունների լուծարումից հետո պետության բաժնեմասին համապատասխան գույքի պահառության աշխատանքների իրականացումը.
բ) «Պետական գույքի գնահատման և շահագործման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման ռեեստրի վարման աշխատանքներին աջակցելը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի շահագործման արդյունավետության ապահովումը:
4. Թույլատրել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
գույքագրում,
գույքի արժեքի որոշում (գնահատում, վերագնահատում),
տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն,
պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների) և կազմակերպությունների լուծարման գործընթացներում հանձնակատարի պայմանագրով նախատեսված գործառնությունների իրականացում:
5. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
բ) «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: