6 Հուլիսի 2006, 1008 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 487-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերով.
բ) որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն» բառերով,
«գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին» բառերով.
գ) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերով.
դ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: