Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 688 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Ապարան քաղաքի բնակիչ Ջանիբեկ Աբգարյանի անավարտ շինարարության բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտմանն աջակցելու համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքին հատկացնել 1066,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):