6 Մայիսի 2004, 687 - Ա
«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 865-Ա որոշման 4-րդ և 5-րդ կետերը, ինչպես նաև հաշվի առնելով այդ որոշմամբ ստեղծված «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի ավարտված շինարարարության օբյեկտը շահագործման ընդունելու մասին 2004 թվականի ապրիլի 9-ին կազմած ակտը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզպետների կողմից հաստատված ավարտված շինարարարության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2004 թվականի ապրիլի 23-ին կազմված օբյեկտի հանձնման-ընդունման ակտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Փաստագրել, որ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտն ընդունված է շահագործման և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի հաշվեկշռից հետագա շահագործման նպատակով հանձնված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի հաշվեկշռին:
2. Օբյեկտի հաշվեկշռային արժեքը կազմել է 10.980.755.760 դրամ, որը վերագնահատվել է և 67.016.945.989 դրամ արժեքով ենթակա է մուտքագրման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի հաշվեկշռին` համաձայն հավելվածի:
3. Դադարեցնել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունելու մասին» N 865-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերով ստեղծված «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի և նրան կից ստեղծված աշխատանքային հանձնախմբի գործունեությունը.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի գործունեությունը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի գույքը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։