Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 686 - Ն

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԱՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները Գյումրի քաղաքի «Անի» թաղամասում առավել արդյունավետ իրականացնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ժամանակավոր կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: