Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2006, 997 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 601-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 601-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշման հավելվածում`

ա) «Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ» տողից հետո լրացնել «Հայաստանում ֆրանսիական համալսարան 1 - - -» տողով.

բ) «Օտարերկրյա բուհեր» տողում «29» թիվը փոխարինել «28» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023