Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 681 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Եր—անի Աբովյան փողոցի N 11 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված 5,889 մլն դրամ արժեքով, 1036,7 քառ. մետր մակերեսով տարածքը (այդ թվում` 483.92 քառ. մետր նկուղային հարկից) (այսուհետ՝ գույք)` առանձնացվող գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ուղղակի եղանակով վաճառել վարձակալ «Արտժանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

3. Սահմանել`

ա) գույքի վաճառքի գինը` 67,4 մլն դրամ.

բ) որ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան։

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: