6 Մայիսի 2004, 677 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԶԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար։