Կառավարության որոշումներ

6 Հուլիսի 2006, 995 - Ն

ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լողամիջոցների շահագործման և վարման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել լողամիջոցների շահագործման և վարման ժամանակավոր կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակավոր կանոնների կատարման նկատմամբ հսկողությունը համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: