13 Հուլիսի 2006, 989 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում «2006 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ», իսկ 100-րդ կետում «2006 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը՝ «2006 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։