Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2006, 988 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 3000 դրամ»:

2. Սույն որոշման 1-ին կետի գործողությունը տարածվում է 2006 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։