12 Հոկտեմբերի 2006, 1461 - Ն
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐ- ՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթների կիրառման ընթացքում հնարավոր խնդրահարույց հարցերի առաջացման դեպքում դրանց կարգավորման համար լիազորված անձ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, որի ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման` սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված արտոնությունները կիրառող մարմինների համար:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր