6 Մայիսի 2004, 673 - Ա
«ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ «ԿԱՊԱՆԻ Ա. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 421-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 421-Ա որոշմամբ լուծարվող «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու և ձեռնարկության գույքը «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման ամրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
ա) ապահովել «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության պարտավորությունների մարումը.
բ) «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարումից մնացած գույքն ընդունելուց հետո դրա մի մասը՝ համաձայն հավելվածի, ամրացնել «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կնքելով անհատույց օգտագործման պայմանագիր։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկությունը լուծարելու մասին» N 421-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը: