Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2006, 1273 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման միջոցառումների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

10.1.

Ծաղկաձոր քաղաքի տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռման ապահովում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2007 թ. ընթացքում

Ֆինանսական անհրաժեշտ ծավալները կհստակեցվեն նախագծային աշխատանքները կատարվելուց հետո, և ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023