Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2006, 1269 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 228-Ն ԵՎ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 464-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին ու «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 24 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 5 հավելվածում`

ա) «II. Փոքր և միջին ձեռնարկատիրություն» բաժնի 3-րդ կետը «մեկնարկում» բառից հետո լրացնել «ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով» բառերով.

բ) «VI. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, նույն կետի «ա» և «գ» ենթակետերի 3-րդ սյունակները լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ «բ» ենթակետի 3-րդ սյունակը` «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, 4-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի 3-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 3-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ 5-րդ կետի 3-րդ սյունակում «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով.

գ) «VIII. Բնապահպանություն» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համալիր ձկնաբուծական գործարանի վերազինում և Սևանի իշխանի արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդնում` նախկին «Լիճք» ձկնաբուծական գործարանի հիման վրա (նախնական տնտեսական իրատեսության գնահատման հիման վրա)»:

3. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նույն որոշմամբ նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցելու մասին» N 464-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի «I. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 5-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի 5-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 5-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով և 4-րդ կետի 5-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով: