Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2006, 1268 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության N 3 մասնաշենքի 8-րդ հարկում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրված տարածքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաuտաթղթերի մշակման և այդ աշխատանքների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 11871,2 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին, որից` բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման`

ա) «Կապիտալ նորոգումների ծախuեր» հոդվածով` 11 541,2 հազ. դրամ,

բ) «Նախագծահետազոտական ծախuեր» հոդվածով` 330, 0 հազ. դրամ:

2. Հայաuտանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարների ֆինանսավորումն իրականացնել այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։