31 Օգոստոսի 2006, 1263 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱ- ՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱ- ԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացված՝ Երևանի Ծովակալ Իսակովի N 24 հասցեում գտնվող 2088 քառ. մետր ընդհանուր մակերես և 544 քառ. մետր նկուղային մակերես ունեցող եռահարկ մասնաշենքի առաջին հարկից՝ 603 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ինչպես նաև նկուղային տարածքից՝ 238 քառ. մետր մակերեսով` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացված տարածքները սահմանված կարգով հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող և «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առ—տրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված մասնաշենքի առանձին հատվածների վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 20000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 600.0 հազ. դրամ — «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 19400.0 հազ. դրամ):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: