Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2006, 1248 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1285 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 28-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգը և նրա գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1285 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգի 9-րդ կետի`

ա) «ա» ենթակետը «համարը,» բառից հետո լրացնել «uոցիալական քարտի պատճենը,» բառերով.

բ) «դ» ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «և մասնագիտական որակավորումը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները` դրանց առկայության դեպքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: