14 Հունվարի 2004, 45 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2004» ԹՎԱԳՐՈՒՄՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
ա) 2004 թվականի հունվարի 15-ից կիրառության մեջ են դրվում «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշերը՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար.
բ) սույն կետում նշված ժամկետի դրությամբ՝ «2004» թվագրումով համապատասխան տեսակների ակցիզային դրոշմանիշերի բացակայության և «2003» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում դիմորդներին կարող են տրամադրվել «2003» թվագրումով ակցիզային դրոշմանիշեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր