Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 663 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋ.), ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ, ԿԱՐՄՐԱՎԱՆԻ, ԱՐՓԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐԵՎԻԿԻ, ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՂՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2004 թվականի մայիսին կայանալիք` Արագածոտնի մարզի Արագածի (Ապարանի շրջ.), Արարատի մարզի Վարդաշենի գյուղական համայնքների ղեկավարների, Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Նոր Արմավիրի, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Լոռու մարզի Արծնիի, Շիրակի մարզի Անուշավանի, Կարմրավանի, Արփենիի գյուղական համայնքների ղեկավարների, Արևիկի, Քարաբերդի գյուղական համայնքների ավագանու անդամների, Սյունիքի մարզի Կաղնուտի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1106640 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Արագածի (Ապարանի շրջ.), Արարատի մարզի Վարդաշենի, Արարատ քաղաքի, Արմավիրի մարզի Նոր Արմավիրի, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Լոռու մարզի Արծնիի, Շիրակի մարզի Անուշավանի, Կարմրավանի, Արփենիի, Արևիկի, Քարաբերդի, Սյունիքի մարզի Կաղնուտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023