Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 662 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12–ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 05 ենթախմբի

«04. «Արմենպրես» ՓԲԸ-ի կողմից իրականացվող տեղեկատվության պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր» և 07 խմբի 12 ենթախմբի «01. «Արմենպրես» ՓԲԸ-ի կողմից իրականացվող տեղեկատվության ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: