Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 660 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 3.100,0 հազ.դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների ևէկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Մեղրու տարածաշրջանի անհատական ոռոգման պոմպերով 2003 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի պարտքի ցուցակների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին փոխանցել Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում: