6 Մայիսի 2004, 659 - Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարիքների համար սարքավորումներ և գրասենյակային գույք ձեռք բերելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացնել 11600,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 6600,0 հազ. դրամ և «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 5000,0 հազ. դրամ։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր