Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2006, 1456 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «ե», «զ», «ը» և «թ» (բացառությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8525 20 910 ծածկագրին համապատասխան բջջային հեռախոսների` ներառյալ ավտոմեքենաներում տեղադրվողները) ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: