19 Հոկտեմբերի 2006, 1454 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի ա 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկում`
«8525 10 500, 8525 10 800, 8525 20 910, 8525 20 990
Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատե-սային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8525 10 500, 8525 10 800, 8525 20 910, 8525 20 990
Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատե-սային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ (բացառությամբ բջջային հեռախոսների` ներառյալ ավտոմեքենաներում տեղադրվողները)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: