Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2006, 1445 - Ն

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆ- ԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎՆ ՈՒ ԹԱՆ- ԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է:

2. Հաստատել`

ա) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն

N 2 հավելվածի.

գ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

զ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի:

3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկատվությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի դեկտեմբերի 28-ից: